Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ցոլացրեք ինձ

Ցոլացրեք ինձ
15.03.2026 | 21:59
Մարտի 16

Ի’մ որդիներ, Ես այստեղ եմ` ձեր կողքին:
Հոգով մոտեցեք Ինձ:
Հեռու վանեք ձեզանից աշխարհի ձգող գայթակղությունները:
Ես ձեր կյանքն եմ. ասել է թե` ձեր հոգու շունչը: Աշխատեք ավելի լավ հասկանալ նշանակությունը այս բանի, երբ փակվում, առանձնանում եք ձեր էության գաղտնի վայրում, որը միաժամանակ գաղտնի վայր է նաև Ինձ համար:
Ճիշտ է՝ Ես սպասում եմ շատերի սրտի մեջ, սակայն ափսոս, որ շատ քչերն են առանձնանում իրենց էության ներսում Ինձ հետ հաղորդակցվելու համար:
ՈՒր հոգին է՝ Ես այնտեղ եմ:
Քիչ են նրանք, որ հասկանում են այս ճշմարտությունը: Արդարև, Ես յուրաքանչյուր մարդու էության մեջ եմ, սակայն մարդն այնքան է զբաղված զգայական աշխարհի մտացիր գործերով, որ չի կարողանում գտնել Ինձ:
Գիտակցու՞մ եք արդյոք, որ Ես ձեզ ճշմարտություններ եմ հայտնում, ոչ թե կրկնում եմ արդեն հաճախ ասված իրողությունները:
Մտածեք Իմ բոլոր ասածների վրա:
Ձեր սեփական եզրակացություններին մի հանգեք, այլ պարզորեն ընդունեք իմ հայտնած ճշմարտությունները:
Դարեր շարունակ մարդիկ շատ մանրակրկիտ կերպով ասել են, թե ինչ են մտածում Իմ ճշմարտությունների մասին, սակայն այդպես վարվելով` սխալվել են մեծապես:
Դուք Ինձ նայեք: Իմ բառերը, Իմ խոսքերը ձեր բացատրության կարիքը չունեն:
Ես կարող եմ ըստ հարկի բացատրել դրանք ամեն մի մարդու:
Ինձ նայեք իբրև կենդանի իրականության, և թույլ տվեք, որ Ես իմ գործը կատարեմ ձեր մեջ:
Որևէ մի հոգու դարձի բերելն ու դեպի Ինձ առաջնորդելը հրաշալի բան է, բայց նրան Իմ խոսքերը մեկնաբանելը իրապես ավերում է առաջին գործի մեծությունը: Այդպես է նաև մարդու և Իմ հարաբերությունը. հոգու և Իմ, այսինքն` հոգու և Արարչի հարաբերությունը:
Իմ իրական հոգին է, որ հասկանում է մարդուն:
Դիտվել է՝ 1912

Մեկնաբանություններ